foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Վաղ քրիստոնեական Հայաստանի ամենահռչակավոր հուշարձանը Երերույքի եռանավ բազիլիկ եկեղեցին է` կառուցված V դ.Ք.ծ.հ.: Տաճարն աչքի է ընկնում իր զարմանալի հորինվածքով` իր մեջ միաձուլելով միանգամից երեք ճարտարապետական դպրոցներ:

Տաճարի գլխավոր նավը կառուցված է սիրիական վաղ քրիստոնեական ճարտարապետական ոճով, հատկապես գեղեցիկ է գլխավոր նավի արևմտյան ճակատը, որտեղ ներդաշնակ զարդարված են պատի հոծ բարձր զանգվածը, մուտքի եռաշարք դասավորված, բայց միանգամայն տարբեր լուսամուտներով: Հյուսիսից և հարավից երկայնակի ձգված են սյունազարդ բաց երկու կողային նավերը, որոնք ավելի շատ հիշեցնում են հելլենիստական ճարտարապետության սյունազարդ ճեմասրահներ: Իսկ տաճարն ամբողջովին հայկական շունչ է ստանում կողային կամարային հսկա լուսամուտների, ինչպես նաև սյուների երկրորդական նավերը գլխավոր նավին միացնող պայտաձև արտահայտիչ կամարների շնորհիվ: Հատկապես տպավորիչ են տաճարի արևմտյան և հարավային մուտքերը, որոնք նույնիսկ մի քիչ հեթանոսական ճոխություն են մատուցում տաճարին:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Yereruyq
View Image
Yereruyq
View Image
Yereruyq
View Image
Yereruyq
View Image
Yereruyq
View Image

Տաճարը կառուցվել է վեցաստիճան վիթխարի ստիլոբատի վրա: Տաճարի կողքին պեղվել է 200 մ երկարությամբ անտիկ ջրամբարի պատնեշը` հին հայերի ինժիներական մտքի ապշեցուցիչ օրինակ:

Այս ամենը առանձնակի գեղեցկությամբ լրացնում է Ախուրյան գետի անդնդախոր կիրճը և շրջակա լեռների հեթանոսական լռությունը:

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

-2°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 54%

Քամի: 11.27 km/h

  • 25 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 4°C -2°C

  • 26 Նոյ 2017

    Արևոտ 4°C -3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri