foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

 

 

Ամրագրելու համար խնդրում ենք ընտրել ձեր նախընտրած էքսկուրսիան և լրացնել ամրագրման ձևը:

Ընդհանուր առմամբ ամրագրումները կատարվում են առանց կանխավճարի, սակայն որոշ դեպքերում հնարավոր է այն անհրաժեշտ լինի:

Ձեր պատվերը երաշխավորված կլինի միայն Կադր ՍՊԸ-ից էլեկտրոնային նամակ կամ հեռախոսազանգ ստանալուց հետո:

 

Ամրագրման ձև

Ուշադրություն` բոլոր *-ով նշված տողերը լրացնելը պարտադիր է:

 

Խոր Վիրապ - Նորավանք - Քարահունջ - Սատանի Կամուրջ - Տաթև

tour1Տուրի ընթացքում կայցելենք XVII դարի վանք-ամրոց Խոր Վիրապ, որը հայոց հանրահայտ ուխտատեղիներից է՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։ Այնուհետև կուղևորվենք դեպի XIII-XIVդդ կառուցված Նորավանք վանական համալիր, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Նորավանքից կուղևորվենք դեպի Քարահունջ (Զորաց քարեր): Այն գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ: Քարահունջը նախապատմական մեգալիթյան կառույց է, որը համարվում է  աշխարհի հնագույն աստղադիտարանը։  Այստեղից կուղևորվենք դեպի Որոտանի կիրճ` զմայլվելու Սատանի կամրջով և մեր ուղևորությունը կավարտենք Սյունիքի մարգարիտ հանդիսացող Տաթևի միջնադարյան վանական համալիրում:

Այստեղ հնարավորություն կունենաք նաև վերևից տեսնելու Սյունյաց հրաշք բնությունը` Տաթևի թևեր (Տա թևեր) ճոպանուղու միջոցով: Այն իրար է կապում Հալիձորը և Տաթևի վանքը, և հանդիսանում է աշխարհի ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղին:

Արժեքը` 9000 ՀՀ դրամ

 

 

Նորավանք - Շաքիի ջրվեժ - Սատանի Կամուրջ - Տաթև

tour2

 

 Տուրի ընթացքում կայցելենք Վայոց Ձորի մարզում գտնվող,  XIII-XIVդդ կառուցված, Նորավանք վանական համալիր:  Այնուհետև կուղևորվենք Սիսիան քաղաքից քիչ հեռու` Որոտանի կիրճում գտնվող Շաքիի ջրվեժ: Ջրվեժով ու շրջակա հրաշք բնությամբ հիանալուց հետո կուղևորվենք դեպի Սատանի Կամուրջ: Այն տրավերտիններից կազմված բնական կամուրջ է Որոտան գետի կիրճում` Տաթև գյուղից դեպի արևելք։  Մեր ուղևորության վերջին կանգառը կլինի Տաթևի միջնադարյան վանական համալիրը: Այստեղ հնարավորություն կունենաք նաև աշխարհի ամենաերկար ճոպանուղով անցնելու Տաթև - Հալիձոր ճանապարհը և վերևից զմայլվելու Սյունյաց  հրաշք բնությամբ:

 

Արժեքը` 9000 ՀՀ դրամ

 

Դիլիջան - Պարզ Լիճ - Հաղարծին - Գոշավանք

tour3

 

 Տուրի ընթացքում կայցելենք Դիլիջան առողջարանային քաղաք, որտեղ փոքրիկ դադարից հետո կշարունակենք մեր ուղևորությունը: Մինչ մոտակա ճարտարապետական հուշարձանները հասնելը նախ կայցելենք Պարզ Լիճ` հիանալու լճով ու շրջակա հրաշք բնությամբ, այնուհետև կուղևորվենք դեպի միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ հանդիսացող Հաղարծինի վանք` կառուցված 10-13 դարերի ընթացքում և մեր ուղևորությունը կավարտենք այցելելով  Տավուշի մարզի Գոշ գյուղում գտնվող 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։

Արժեքը` 3500 ՀՀ դրամ

 

 

Մակարավանք - Նոր Վարագավանք - Սրվեղի վանք

tour4

 

Տուրի ընթացքում կշրջենք Տավուշի մարզի վանական համալիրներով: Նախ կայցելենք 13-րդ դարի կառույց հանդիսացող Մակարավանք հայկական վանական համալիր, որն իր հարստությամբ և բազմազանությամբ կարևոր տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ։ Այնուհետև կուղևորվենք դեպի Նոր Վարագավանք վանական համալիր և կավարտենք մեր ուղևորությունը Այգեհովիտ գյուղից 3 կմ դեպի հարավ գտնվող Սրվեղի վանք միջնադարյան վանական համալիր այցելությամբ։

 

Արժեքը` 6000 ՀՀ դրամ

 

Սանահին - Հաղպատ - Ախթալա

tour5

 

Տուրի ընթացքում կայցելենք 10դ․ հայտնի հոգևոր և մշակութային կենտրոն Սանահինի վանական համալիր, այնուհետև կուղևորվենք դեպի միջնադարյան մեկ այլ հայտնի հոգևոր կենտրոն՝ Հաղպատի վանական համալիր։ Հաղպատը հայտնի է նաև որպես միջնադարյան ճարտարապետության հիանալի նմուշ։ Իր կյանքի վերջին օրերին այստեղ է աշխատել հայ շնորհալի երաժիշտ Սայաթ Նովան։

Վերջին կանգառը կլինի Ախթալայում։ Այստեղ մենք կայցելենք Ախթալայի հրաշագեղ ամրոցն ու վանքը։

Արժեքը` 4500 ՀՀ դրամ

 

Մաստարա - Թալին - Արուճ - Ամբերդ - Աղցք

tour10

Տուրի ընթացքում կշրջենք Արագածոտնի նշանավոր պատմամշակութային կառույցներով: Նախ կայցելենք Միջնադարյան Հայաստանի հնագույն և ամենակատարյալ կառույցներից մեկը` Մաստարայի ս. Հովհաննես եկեղեցի (5 դ.), այնուհետև կուղևորվենք դեպի Թալին: Այստեղ կայցելենք 7-րդ դարում կառուցված Թալինի Կաթողիկե եկեղեցի, որը մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար: Մեր հաջորդ կանգառը կլինի Արուճի քարավանատունը (13 դ.): Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր: Այստեղից կուղևորվենք դեպի պատմական Արագածոտնի գավառում գտնվող Ամբերդ միջնադարյան բերդաքաղաք և ամրոց: Մեր ուղևորությունը կավարտենք այցելելով Աղցքում գտնվող Արշակունիների դամբարանը:

 

Արժեքը` 3500 ՀՀ դրամ

Ամբերդ - Օշական - Էջմիածին

tour6

 

Տուրի ընթացքում նախ կայցելենք Բյուրական գյուղից 7 կմ դեպի հյուսիս, Արագած լեռան հարավային լանջին գտնվող Ամբերդ միջնադարյան բերդաքաղաք և ամրոց: Այնուհետև կուղևորվենք դեպի Օշական և մեր ուղևորությունը կավարտենք Էջմիածին քաղաքում։ Կայցելենք Էջմիածնի Մայր Տաճարը` Հայաստանի գլխավոր եկեղեցին, որը գտնվում է Հայ առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն հանդիսացող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ:

 

Արժեքը` 3500 ՀՀ դրամ

 

Մարմաշեն - Հառիճ - Երերույք

tour7

 

Տուրի ընթացքում կայցելենք  Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում` Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանք: Այնուհետև կուղևորվենք դեպի միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը հանդիսացող Հառիճի վանք:  Եվ, մեր ուղևորությունը կավարտենք Երերույքի տաճար այցելությամբ, որը  գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ` Ախուրյանի ձախ ափին: Այն կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում` 4-5-րդ դարերում և պահպանվել է կիսավեր վիճակում։

 

Արժեքը` 2500 ՀՀ դրամ

Գառնի - Գեղարդ

tour8

 

 

Տուրի ընթացքում կայցելենք Գառնու տաճար` հին հայ հեթանոսական տաճար Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։  Իսկ այստեղից կուղևորվենք դեպի միակուռ քարից կերտված Գեղարդի վանք։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։

 

Արժեքը` 4000 ՀՀ դրամ

 

 

Լաստիվեր

tour9

 

Տուրի ընթացքում կայցելենք Լաստիվեր, որը գտնվում է Խաչաղբյուր գետի վրա, Տավուշի մարզի Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա։ Քարանձավ, անապատ, արագահոս գետ, մեծ և փոքր ջրվեժներ, անտառ և հիասքանչ բնություն ... Ահա թե ինչ կարելի է տեսնել այցելելով Լաստիվեր: Դեպի Լաստիվեր տանող ճանապարհն անչափ հետաքրքիր է և գրավիչ` հատկապես էքստրեմալ զբոսաշրջիկների համար:

 

Արժեքը` 4000 ՀՀ դրամ

 

Վերև

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Արևոտ

27°C

Երևան

Արևոտ

Խոնավություն: 35%

Քամի: 6.44 km/h

  • 24 Սեպ 2017

    Ամպրոպ 27°C 16°C

  • 25 Սեպ 2017

    Ամպրոպ 25°C 16°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri