foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Մեր կողմից առաջարկվող դասական տուրերը Ձեզ հնարավորություն կընձեռեն այցելելու Հայաստանի գրեթե բոլոր պատմական և հոգևոր վայրերը, ծանոթանալու հայկական մշակույթին, հիանալու Հայկական բնաշխարհի գեղեցկությամբ, ինչպես նաև Հայ ժողովրդի հյուընկալությամբ:

 

 

Օր 1 - Դիմավորում օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց և հանգիստ: Զբոսանք երեկոյան Երևանում (հնարավոր է ծրագրի փոփոխություն` կախված ժամանման ժամից):

 Գիշերակաց Երևանում:

Օր 2 - Շրջայց Երևանում ` Հանրապետության հրապարակ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Գաֆեսճէան պատկերասրահ, որի 6 հարկերից յուրաքանչյուրում ներկայացված են ժամանակակից արվեստի հետաքրքիր նմուշներ: Կայցելենք նաև «Հաղթանակ» զբոսայգի և Մատենադարան, որտեղ պահվում են ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից մեզ հասած հնագույն ձեռագրեր: Էքսկուրսիան կավարտենք Հայաստանի պատմության թանգարան այցով:

 Գիշերակաց Երևանում:

Օր 3 - Կայցելենք Էջմիածնի (այժմ՝ Վաղարշապատ) Սբ. Հռիփսիմե եկեղեցի, այնուհետև Էջմիածնի Մայր Տաճար, որն առաջին հայկական եկեղեցին և այժմյան կաթողիկոսանիստն է: Ուղևորվելով Շիրակի մարզ՝ կայցելենք 4-5-րդ դարերի կառույց հանդիսացող Երերույքի տաճար, որը մեզ հասած ամենահին վաղ միջնադարյան կառույցն է: 

   Գիշերակաց Գյումրիում:

Օր 4 - Օրը կսկսենք Մարմաշենի վանական համալիր այցով, այնուհետև կայցելենք Հառիճի միջնադարյան վանական համալիր: Վերադառնալով արհեստների ու արվեստների քաղաք Գյումրի` կշրջենք քաղաքի տեսարժան վայրերով:

  Գիշերակաց Գյումրիում:

Օր 5 - Կուղևորվենք դեպի Վանաձոր, այնուհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ: Այստեղից կուղևորվենք Ախթալա և կվերադառնանք Վանաձոր:

  Գիշերակաց Վանաձորում:

Օր 6 - Կայցելենք Հաղարծինի և Գոշավանքի վանական համալիրներ՝ ճանապարհին փոքրիկ կանգառ ունենալով Դիլիջանում, այնուհետև կուղևորվենք դեպի Սևանա լիճ:

   Գիշերակաց Սևանում:

Օր 7 - Օրը կսկսենք Սևանավանք այցով, որտեղից կուղևորվենք 4-րդ դարի հայ ճարտարապետության եզակի նմուշ հանդիսացող Հայրավանք եկեղեցի: Ուղևորությունը կավարտենք Երևանում:

   Գիշերակաց Երևանում:

Օր 8 Կայցելենք Հայոց հանրահայտ ուղտատեղիներից մեկը` Խոր Վիրապ, որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը` Հայաստանում քրիստոնեության տարածողն ու առաջին կաթողիկոսը: Այնուհետև կուղևորվենք Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի, որից հետո կայցելենք կարմրավուն ժայռերի սրտում գտնվող հոյակերտ Նորավանք:

  Գիշերակաց Սիսիանում:

Օր 9 - Սիսիան քաղաքից ընդամենը 3կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի բնության ամենագեղեցիկ հուշարձաններից մեկը` Շաքիի ջրվեժը, որտեղից էլ կսկսենք մեր ուղևորությունը: Ջրվեժի հրաշք տեսարանով զմայլվելուց հետո կուղևորվենք Զորաց Քարեր (Քարահունջ), որը բրիտանական Սթոունհենջի ավելի հին նմանօրինակն է Հայաստանում: Հաջորդ կանգառը կլինի Տաթևի վանական համալիրը, որը կարևոր կրոնական և ռազմավարական նշանակություն է ունեցել 10-18-րդ դարերում, և կվերադառնանք Երևան:

  Գիշերակաց Երևանում:

Օր 10 - Օրը կսկսենք Գառնիի հեթանոսական տաճար այցով, որից հետո կայցելենք Գեղարդի վանք: Կվերադառնանք Երևան և հյուրանոցում հանգստից հետո կմեկնենք օդանավակայան (հնարավոր է ծրագրի փոփոխություն` կախված մեկնումի ժամից):

Տուրի արժեքը ներառում է՝

  • Բնակություն երկտեղանոց սենյակներում (հյուրանոց Երևանում, Սիսիանում, Սևանում, Վանաձորում և Գյումրիում)
  • Նախաճաշը հյուրանոցում, ճաշերը ռեստորաններում
  • Տուրի տրանսպորտային սպասարկում
  • Զբոսավարի ծառայություն 
  • Թանգարանների մուտքի տոմսեր
  • Հայաստանի տուրիստական քարտեզ

 

Տուրի արժեքը չի ներառում՝

  • Դեպի Հայաստան փոխադրամիջոցի տոմս
  • Ալկոհոլային խմիչքներ
  • Ապահովագրություն

Նշումներ՝

  • Ցանկության դեպքում կարելի է ընտրել ցանկացած այլ հյուրանոց Հայաստանում
  • Ճաշը կարելի է կազմակերպել բնության գրկում
  • Քաղաքային տուրերը կարելի է սկսել ցանկացած հասցեից
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուրն անվճար է
  • 6-10 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ

 

Օր 1 - Դիմավորում օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց և հանգիստ: Զբոսանք երեկոյան Երևանում (հնարավոր է ծրագրի փոփոխություն` կախված ժամանման ժամից):

 Գիշերակաց Երևանում:

Օր 2 - Կայցելենք 10-րդ դարում կառուցված Ամբերդ միջնադարյան ամրոց, այնուհետև կուղևորվենք Օշականում գտնվող Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին: Շարունակելով մեր ուղևորությունը` կմեկնենք Էջմիածին, որտեղ կայցելենք Սբ. Հռիփսիմե եկեղեցի ևԷջմիածնի Մայր Տաճար, որն առաջին հայկական եկեղեցին և այժմյան կաթողիկոսանիստն է:

  Գիշերակաց Երևանում:

Օր 3 - Շրջայց Երևանում ` Հանրապետության հրապարակ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Գաֆեսճէան պատկերասրահ, որի 6 հարկերից յուրաքանչյուրում ներկայացված են ժամանակակից արվեստի հետաքրքիր նմուշներ: Կայցելենք նաև «Հաղթանակ» զբոսայգի և Մատենադարան, որտեղ պահվում են ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից մեզ հասած հնագույն ձեռագրեր: Էքսկուրսիան կավարտենք Հայաստանի պատմության թանգարան այցով:

Գիշերակաց Երևանում:

Օր 4 - Կայցելենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող Գառնի հեթանոսական տաճար և Գեղարդի վանք: Այստեղից կուղևորվենք դեպի Սևանա լիճ և Սևանի թերակղզում գտնվող Սևանավանք:

Գիշերակաց Սևանում:

Օր 5 - Ուղևորությունը կսկսենք Դիլիջան այցելությամբ, որտեղից էլ կուղևորվենք դեպի շրջակա պատմական հուշարձանները` Հաղարծին և Գոշավանք վանական համալիրները:

Գիշերակաց Դիլիջանում:

Օր 6 - Կուղևորվենք Լոռու մարզ, որտեղ կայցելենք հոգևոր և մշակութային կենտրոններ Սանահին, Հաղպատ և Ախթալա

 Գիշերակաց Վանաձորում:

Օր 7 - Օրը կսկսենք դեպի Գյումրի ուղևորությունով: Կզբոսնենք քաղաքում, այնուհետև կայցելենք հայտնի գրողներ Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի, ինչպես նաև հայտնի ու սիրված դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան: Կայցելենք նաև Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը ներկայացնող Ձիթողցոնց տուն-թանգարան: 

 Գիշերակաց Գյումրիում:

Օր 8 - Տեղափոխում օդանավակայան:

 

Տուրի արժեքը ներառում է՝

  • Բնակություն երկտեղանոց սենյակներում (հյուրանոց Երևանում, Սևանում, Դիլիջանում և Գյումրիում)
  • Նախաճաշը հյուրանոցում, ճաշերը ռեստորաններում
  • Տուրի տրանսպորտային սպասարկում
  • Զբոսավարի ծառայություն 
  • Թանգարանների մուտքի տոմսեր
  • Հայաստանի տուրիստական քարտեզ

Տուրի արժեքը չի ներառում՝

  • Դեպի Հայաստան փոխադրամիջոցի տոմս
  • Ալկոհոլային խմիչքներ
  • Ապահովագրություն

Նշումներ՝

  • Ցանկության դեպքում կարելի է ընտրել ցանկացած այլ հյուրանոց Հայաստանում
  • Ճաշը կարելի է կազմակերպել բնության գրկում
  • Քաղաքային տուրերը կարելի է սկսել ցանկացած հասցեից
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուրն անվճար է
  • 6-10 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ

 

 

Ամրագրեք ձեր տուրը

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Մասամբ ամպամած

17°C

Երևան

Մասամբ ամպամած

Խոնավություն: 55%

Քամի: 17.70 km/h

  • 25 Սեպ 2017

    Ամպրոպ 25°C 15°C

  • 26 Սեպ 2017

    Մասամբ ամպամած 26°C 15°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri