foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Տաթևի վանքը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի մոտ գտնվող մեծ բազալտե սարահարթի վրա՝ Որոտան գետի կիրճի եզրին։ Տաթևը հայտնի է որպես Սյունիքի եպիսկոպոսության նստավայր։ Այն նաև շատ մեծ դեր է խաղացել տարածաշրջանի պատմության մեջ որպես տնտեսական, քաղաքական, հոգևոր և մշակութային կենտրոն։

14-րդ և 15-րդ դարերում Տաթևում գործել է Հայ Միջնադարյան կարևորագույն համալսարաններից մեկը՝ Տաթևի համալսարանը, որը նպաստել է գիտության, կրոնի և փիլիսոփայության, գրքերի տպագրման և մանրանկարչության զարգացմանը, ինչպես նաև Հայկական մշակույթի և դավանանքի պահպանմանը։

Տաթևի պարսպապատ վանական համալիրի կազմում են երեք եկեղեցիներ (ս․ Պողոս Պետրոս, ս․ Գրիգոր Լուսավորիչ և ս․ Աստվածածին), գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ։

Ս․ Պողոս Պետրոս եկեղեցին կառուցվել է 895֊906թթ.: Եկեղեցու հարավային պատին կից կամարակապ սրահն ավելացվել է 1043թ․֊ին։ Այնուհետև, 1087թ․֊ին, կառուցվել է ս․ Աստվածածին եկեղեցին։ 1295թ․ Ստեփանոս Օրբելյանի նախաձեռնությամբ, երկրաշարժից ավերված ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին փոխարինվել է նորով։1787թ․֊ին, ս․ Գրիգոր եկեղեցու արևմտյան պատին կից կառուցվել է Գրիգոր Տաթևացու դամբարանը, իսկ 19-րդ դարի վերջին կառուցվել են եկեղեցու գավիթն ու զանգակատունը։

Այս հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»): Այն միակ կառույցն է, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար` վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին։

14-րդ դարում հիմնական կառույցների հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերում կառուցվել են պարիսպներ, բնակելի, օժանդակ և տնտեսական մի շարք շենքեր։ 18-րդ դարի շինարարական աշխատանքների արդյունք են առաջնորդարանը, վանականների խցերը, շտեմարանը, սեղանատունը, խոհանոցը, հացատունը, գինետունը և այլն։

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Monastery Tatev
View Image
Monastery Tatev
View Image
Monastery Tatev
View Image
Monastery Tatev
View Image
Monastery Tatev
View Image
Monastery Tatev
View Image
Monastery Tatev
View Image
Monastery Tatev
View Image
Monastery Tatev
View Image

Տաթևի վանքի պարսպից հյուսիս-արևելք կանգուն է վանքի ձիթհանը։ Այն բաղկացած է չորս արտադրասենյակից, որոնց թվում են գմբեթածածկ կալատունը` բովման վառարանով, ու թաղածածկ մամլման բաժինը։ Տաթևի ձիթհանը Հայաստանի միջնադարյան նույնատիպ կառույցներից ամենալավ պահպանվածն է ու արժեքավորը։

Տաթևի վանքի արևելյան պարսպին գրեթե ուղղահայաց, դարպասի անկյունից դեպի արևելք, ձգվում է վանքի դպրոցի բավական երկար շենքը։ Դպրոցը գործել է մինչև 10-րդ դար, քանդվել է դարասկզբին։ Ընդհանուր պատ-պարսպին կից դպրոցի ուղղանկյուն, թաղածածկ 16 դասասենյակներն են, որոնց դռները բացվել են դեպի շենքի առջևով ամբողջ երկարությամբ ձգվող փայտե պատշգամբը։ Տաթևի դպրոցն արժեքավոր է որպես Հայաստանի ուշ միջնադարի ուսումնական կառույցի մեզ հասած եզակի օրինակ, որը պատկերացում է տալիս 17-18-րդ դդ. վանական դպրոցների ճարտարապետության մասին։

2010 թ-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի եկեղեցու զանգերն ուժգին ղողանջում էին` ազդարարելով միջնադարյան վանական համալիրի վերածննդի ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» անունը կրող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին, որը, ինչպես ասում են, ամենաերկարն է աշխարհում, մոտակա գյուղը կապում է Տաթևի վանական համալիրին: 5,7 կմ-ոց ճոպանուղին անցնում է Որոտան գետի անդնդախոր կիրճի, փարթամ անտառներով պատված սարերի վրայով:

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Մասամբ ամպամած

17°C

Երևան

Մասամբ ամպամած

Խոնավություն: 55%

Քամի: 17.70 km/h

  • 25 Սեպ 2017

    Ամպրոպ 25°C 15°C

  • 26 Սեպ 2017

    Մասամբ ամպամած 26°C 15°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri