foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Թալինի Կաթողիկե եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Թալինի Մայր տաճար գտնվում է Թալին քաղաքի հյուսիսում: Պատմական տարեգրություններում կառուցման մասին տվյալներ չեն պահպանվել: Պատմաբանները, վերլուծելով եկեղեցու ճարտարապետա-գեղարվեստական յուրահատկությունները, եկել են այն եզրահանգման, որ այն կառուցվել է 7-րդ դարի 2-րդ կեսին: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է Կամսարական իշխանների կողմից: Որոշ հետազոտողներ կարծում են, որ եկեղեցին կառուցվել է այն ժամանակաշրջանում, երբ հայկական եկեղեցուն ստիպել են ընդունել Քաղկեդոնի եկեղեցական ժողովի որոշումները:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000

Կաթողիկե եկեղեցին գմբեթավոր բազիլիկ կառույց է: Նրա արտաքին տեսքն առանձնանում է կարմիր ու սպիտակ գույնի շքեղ զարդաքանդակներով: Սա էլ նրան առանձնացնում է 5-7-րդ դարերի այլ հայկական եկեղեցիներից, որոնց հատուկ են խիստ ճարտարապետական ձևերը և համեստ զարդարանքը: Ներքին հարդարանքին ամբողջությամբ փոխարինել են հարուստ որմնանկարները: Տաճարի պատերը զարդարող որմնանկարներից քչերն են պահպանվել մինչ օրս: Այժմ գլխավոր խորանի վերևում կարելի տեսնել Տիրամորը, Հիսուս Քրիստոսին և սրբերի դեմքերը պատկերող որմնանկարների որոշ հատվածներ միայն: Դրանցից ամենաճանաչվածներն են «Տիրոջ մուտքը Երուսաղեմ» և «Քրիստոսը փառքի մեջ» որմնանկարները: Որմնանկարներն արվել են Մովսես Եկեղեցապանի պատվերով:

Կաթողիկե եկեեցին լրջորեն տուժել է 1840 թվականի երկրաշարժից. ավերվել են գմբեթն ու հարավ-արևմտյան պատը: 1947 թվականին եկեղեցին մասնակի վերանորոգվել է: 1970-1974 թվականներին վերականգնվել է գմբեթի թմբուկը, ինչպես նաև վերանորոգվել է տանիքը: Վերականգնման աշխատաքների ընթացքում եկեղեցուց հյուսիս հայտնաբերվել են միջնադարյան միանավ թաղածածկ մատուռի ավերակներ, որի տակ, հավանաբար, դամբարան է եղել: Մոտերքում հայտնաբերվել են նաև քառանկյուն թեմատիկ բարձրաքանդակներ ու քանդակներ:

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Մասամբ ամպամած

5°C

Երևան

Մասամբ ամպամած

Խոնավություն: 76%

Քամի: 11.27 km/h

  • 18 Նոյ 2017

    Արևոտ 13°C 5°C

  • 19 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri