foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Ստեփանակերտը Արցախի (Ղարաբաղ) մայրաքաղաքն է: Եթե դուք գալիս եք Ստեփանակերտ Հայաստանը Ղարաբաղին միացնող մայրուղով, ապա հաճելիորեն կզարմանաք այն հանգամանքից, որ երկար և անվերջ թվացող լեռնային ոլորուն ճանապարհը, կտրուկ գալարվելով, հանկարծ վերջանում է լեռների միջից հայտնված ծաղկուն ու ժամանակակից քաղաքով: Ստեփանակերտն ունի հինավուրց պատմություն: Այս վայրում առաջին բնակավայրերը հայտնվել են մ.թ.ա. 3-2 –րդ հազարամյակում: XIX դարում Էմիլ Ռոսլերի կողմից իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են այդ ժամանակների բազմաթիվ մեծ արժեք ներկայացնող գտածոներ, որոնց մի մասը պահվում է աշխարհի ամենախոշոր թանգարաններում: Այդ դարի կեսերին, Ղարաբաղի ներկայիս մայրաքաղաքի տեղում եղել է Վարարակն գյուղը, որն այդպես էր անվանվել գյուղով հոսող աղբյուրի պատճառով: Այդ գյուղից, հրաշքով մեզ է հասել միայն մի իջևանատուն:

Քաղաքում պահպանվել են նաև ոչ շատ հին կառույցներ, որոնք հին հայկական կացարանների վառ օրինակներ են: Շրջելով հին քաղաքի հանգիստ փողոցներով, որում շատ տներ վերածված են խանութների, որտեղ վաճառվում են ամեն տեսակ իրեր, տուրիստները ակամայից կզգան XIX դարի վերջերի կամ XX դարի սկզբների անդրկովկասյան քաղաքի երանգը:

Չնայած քաղաքի չափերը այդքան էլ մեծ չեն, սակայն այստեղ կան բազմաթիվ գեղատեսիլ վայրեր, կանաչապատ զբոսայգիներ և հարմարավետ բակեր: Ստեփանակերտի սիրտն է համարվում Վերածննդի հրապարակը, որտեղ գտնվում են Նախագահական նստավայրը, Ազգային ժողովի և կառավարության շենքերը, երիտասարդական պալատը: Այստեղից կարող եք անցնել հարսի ու փեսայի կերպարանք ունեցող լուսամփոփներով զարդարված սիրահարների ծառուղիով, և աստիճաններով իջնել դեպի մարզադահլիճ: Հրապարակը վերջանում է շատրվաններով և նստարաններով կանաչապատ պուրակով: Հենց այստեղ են որպես կանոն, տեղի ունենում սիրահար զույգերի առաջին հանդիպումները: Այստեղ տեղի են ունենում նաև համերգներ և թատերականացված ներկայացումներ: Քաղաքի կենտրոնում է գտնվում նաև Արցախի պատմաերկրաբանական թանգարանը, որտեղ կարելի է հադիպել հնագույն եզակի նմուշների, Զոհված ազատամարտիկների թանգարանը, Անհայտ կորած մարտիկների թանգարանը, Դրամատիկական թատրոնը, որի տեղում ժամանակին եկեղեցի է եղել, Արցախի պետական համալսարանը, բազմաթիվ ռեստորաններ և սրճարաններ: ԼՂՀ մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերից մեկը կենտրոնական քաղաքային շուկան է, որը իրենից ներկայացնում է արդյունաբերական ապրանքների և գյուղատնտեսական մթերքների յուրահատուկ տոնավաճառ: Հյուրն այստեղ իրեն կզգա ինչպես իսկական արևելյան շուկայում`՝ աղմկալից և գույնզգույն:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Stepanakert
View Image
Stepanakert
View Image
Stepanakert
View Image
Stepanakert
View Image
Stepanakert
View Image
Stepanakert
View Image
Stepanakert
View Image

Քաղաքի հիշարժան վայրերից է նաև զոհված մարտիկների հուշահամալիրը, որը արցախցիները անվանում են «Եղբայրական գերեզմանատուն»: Այստեղ առաջին գերեզմանաքարերը հայտնվել են դեռ երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում, սակայն Ստեփանակերտի բնակիչների մոտ հուշահամալիրը զուգորդվում է Արցախյան պատերազմում` անկախության համար մղված պայքարում զոհված ազատամարտիկների հետ: Այստեղ է ամփոփված նաև ողբերգական մահով հեռացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ղեկավարի՝ Արթուր Մկրտչյանի աճյունը: Հուշահամալիրում կան նաև հուշաքարեր` նվիրված 1988 թ. սումգայիթյան ողբերգության զոհերի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Տուրիստների ուխտագնացության մյուս տեղը դարձել է արցախյան գոյապայքարի հերոս` Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան պուրակը, որի մոտակայքում տեղակայված է տուրիստական կենտրոնը:

Ստեփանակերտի, ինչպես նաև ամբողջ Արցախի, խորհրդանիշը հանդիսանում է «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ») տուֆակերտ կոթողը, որը գտնվում է քաղաքի մուտքի մոտ` բարձր բլրի վրա: Կոթողը տեղացիների կողմից ստացել է Տատիկ – Պապիկ անվանումը: Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի ստեղծագործությունը խորհրդանշում է կյանքի և ընտանեկան արժեքների պահպանման նկատմամբ ղարաբաղցինների անկոտրուն կամքը: Այն խորհրդանշում է նաև ղարաբաղցիների կապվածությունը հայրենի հողին: Այլ կերպ, այս կոթողը անվանում են նաև «Երկարակյացների հուշարձան»:

Զբոսանքի ժամանակ հարկ է այցելել նաև քարե «Մազի» կամուրջը, որը կառուցվել է XVII դարում, ինչպես նաև վերջերս կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին:

 

Էքսկուրսիաներ դեպի Արցախ

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Մասամբ ամպամած

5°C

Երևան

Մասամբ ամպամած

Խոնավություն: 76%

Քամի: 11.27 km/h

  • 18 Նոյ 2017

    Արևոտ 13°C 5°C

  • 19 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri