foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Վաղարշապատ (ճանաչելի է նաև Էջմիածին անունով) քաղաքի մուտքի արևելյան ծայրամասում, ոչ մեծ բարձունքի վրա կանգնած է հայկական ճարտարապետության ամենագեղեցիկ օրինակներից մեկը՝ Սբ. Հռիփսիմեի տաճարը: Նրա արտահայտիչ ուրվագիծը դեռ հեռվից է նշմարվում զմրուխտե դաշտերի ու Արարատի ձյունաճերմակ գագաթի ֆոնին:

st hipsime 1
618 թվականին կառուցված Սբ. Հռիփսիմեի տաճարը ծավալատարածական և դեկորատիվ էլեմենտների ամբողջությամբ տարբերվող կառույցի վառ օրինակ է, որտեղ կենտրոնագմբեթ համակարգը հասցված է կատարելության: Հռիփսիմեի տաճարում առաջին անգամ օգտագործված արտաքին խրամները շուտով դարձան ֆեոդալական ժամանակաշրջանի հայկական ճարտարապետության բնորոշ առանձնահատկությունը:

st hipsime 3
Չնայած ոչ մեծ բացարձակ չափսերին, տաճարի առանձին հատվածների ներդաշնակ համադրությունը նրան տալիս է մոնումենտալություն և վսեմություն: Հռիփսիմեի տաճարը պատկանում է հայկական ճարտարապետության կարկառուն ստեղծագործությունների շարքին: Նրա տեսակը բազմիցս վերարտադրվել է Անդրկովկասի կառույցներում: Հորինվածքի պարզությունը, ձևերի լակոնիկությունը և ներքին հարդարանքի ծավալային կառուցվածքը որոշիչ ազդեցություն են ունեցել հայակական ճարտարապետության հետագա զարգացման վրա:

st hipsime 4
Ավելի ուշ եկեղեցին ենթարկվել է որոշ փոփոխությունների. մասնավորապես, չեն պահպանվել արևմտյան և հարավային մուտքերի սյունասրահները, փակվել են ավագ խորանի կողմնային պատուհանները: 1790 թվականին կառուցվել է երկհարկանի զանգակատունը ութասյուն զանգ-աշտարակով:

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

-2°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 54%

Քամի: 11.27 km/h

  • 25 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 4°C -2°C

  • 26 Նոյ 2017

    Արևոտ 4°C -3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri