foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Բարձր լեռներում, արծվի բույնի պես, հայ ժողովրդի համար ապագայի նկատմամբ անկոտրուն հավատի խորհրդանիշ դարձած, իր երկուհարյուրամյա պատմությամբ բազմել է քաղաք – ամրոց Շուշին: Բյուրեղային մաքրությամբ լեռնային օդը, նուրբ կլիման, անտառապատ շրջակայքը, հանքային բուժիչ աղբյուրները Շուշին դարձնում են նաև Արցախի ամենանախընտրելի հանգստյան վայրերից մեկը: Արցախի ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Շուշիի բարձրավանդակը, բնակեցված է եղել մեր նախնիներով դեռևս հնագույն ժամանակներից: Հնագիտական պեղումների միջոցով այստեղ գտել են հելլենիզմի և վաղ միջնադարի ժամանակաշրջաններին պատկանող նյութական մշակույթի նմուշներ: Մեր թվարկության առաջին հազարամյակի վերջում այստեղ արդեն կառուցված են եղել պաշտպանական կառույցներ:

Բնակչության հոգևոր կարիքները բավարարվել են 7 հայկական եկեղեցիներում, 2 մզկիթներում և 1 ուղղափառ եկեղեցում:

Շուշին դարձել է ազգի վերածննդի խորհրդանիշ և տուրիստների համար ուխտագնացության վայր: Ներկայումս այստեղ գործում են երեք հյուրանոցներ, Արվեստի, արհեստների և զբոսաշրջության կենտրոնը, «Նարեկացի» արվեստի միությունը և կերպարվեստի թանգարանը:

 

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000

Միջնադարյան ամրոցը

Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է Շուշիի ամրոցը: Միջնաբերդի պատերը կառուցվել են XVIII դարի սկզբին Վարանդայի մելիքների (իշխանների), իսկ հետագայում, այստեղ հրավիրված թուրքական քոչվոր ցեղերի առաջնորդների կողմից: Ղարաբաղը Ռուսաստանին միացնելուց հետո, 1826թ. ռուս – պարսկական պատերազմի ժամանակ Շուշիի պաշտպանության նախօրեին, ամրոցը վերակառուցվել է ռուս ինժեներների կողմից: 2,5կմ երկարությամբ ամրոցի պատերը սկսվում են սարահարթի հարավ – արևմտյան մասում վեր խոյացող ժայռերից, իջնում են ձորը և արևելքից կրկին ձուլվում ուղղաձիգ ժայռերին: Շուշիի մնացած կողմերը պաշտպանված են զառիվեր ժայռերով: 7-8 մ բարձրությամբ աշտարակներով ամրոցի անմատչելի պարիսպները, որոնք կառուցված են տեղի ժայռային մասիվից, թվում է, թե ծնվում են այդ ժայռերից և չափազանց գեղատեսիլ կերպով միաձուլվում են դրանց հետ: Ամրոցի 4 դարպասներից միայն Ելիզավետապոլի դարպասն է, որ պահպանվել է իր նախաստեղծ տեսքով:

Ղազանչեցոց Մայր տաճարը

Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում 40մ բարձրությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց: Այն կառուցվել է քաղաքի կենտրոնի լայն հրապարակում 1888թ. –ին՝ սպիտակ կրաքարից, որը վարպետորեն զարդարված է մանր արտահայտիչ փորագրություններով: Հատկապես, մեծ տպավորություն է թողնում գմբեթը, որը կառույցին տալիս է փառահեղ էլեգանտ տեսք և ոգևորություն: Տաճարի մոտ խոյանում է զանգակատունը, որի առաջին հարկի անկյուններում գտնվող 4 հրեշտակները, որոնք ահեղ դեմքով փչում են շեփորներ, բացառիկ երևույթներ են հայկական ավանդական ճարտարապետության մեջ: Խորանի տակ գտնվում է սարսուռ ներշնչող հատուկ սենյակ, որը օժտված է բացառիկ ակուստիկ հատկություններով, և որտեղ անճանաչելիորեն փոխվում է մարդու ձայնը. սեփական ձայնը լսվում է որպես օտար ձայն: Ղազանչեցոց եկեղեցին Հայաստանի ամենափառահեղ ավանդական կառույցներից է, որը փայլուն կերպով արտացոլում է հայ ժողովրդի ճարտարապետական տաղանդը:

 

Էքսկուրսիաներ դեպի Արցախ

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

-2°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 54%

Քամի: 11.27 km/h

  • 25 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 4°C -2°C

  • 26 Նոյ 2017

    Արևոտ 4°C -3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri