foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Համալիրը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Սանահին գյուղում` Ալավերդի քաղաքի մոտ։ Այն X–XIII դդ եղել է հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառում։ Համալիրը մեծ դեր է խաղացել հայ մշակութային և հոգևոր կյանքում։

Սանահինի վանական հաստատությունը բազմաթիվ անգամ ենթարկվել է հարձակման թշնամիների կողմից։ Շինության մի մասն այրվել է, իսկ հուշարձանները գողացել են սելջուկ և պարսիկ ավազակային խմբերը։ Այն մեծապես վնասվել է նաև բնական աղետներից՝ հատկապես 1139 թվականի երկրաշարժից։

Սանահինի վանքը հիմնադրվել է քիչ ավելի շուտ, քան Հաղպատի վանքը։ Սանահին հայերեն հենց այդպես էլ նշանակում է՝ «Սա ավելի հին է, քան մյուսը (Հաղպատը)»։

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000

Սանահինի հիմնական հուշարձանախմբի կազմում են երեք եկեղեցիները, գրատուն ֊ մատենադարանը, նախագավիթը, զանգակատունը, հոգևոր դպրոցի, գրադարանի սրահները, գերեզմանոցը։ Այցելուները նույնիսկ հեռավորությունից կարող են տեսնել եկեղեցու նախագավիթը։

Եկեղեցիների մեջ ամենահինը Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Այն կառուցվել է Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք` 10֊րդ դարի առաջին կեսին։

Սանահին գյուղը հայտնի է ոչ միայն իր համանուն եկեղեցական համալիրի, այլ նաև Միկոյան եղբայրների շնորհիվ։ Արտեմ Միկոյանը հայտնի ավիակոնստրուկտոր էր։ Գուևիչի հետ միասին նա ստեղծեց ամբողջ աշխարհին հայտնի ՄԻԳ կործանիչները։ Ի պատիվ Արտեմ Միկոյանի թանգարանի առջև տեղադրված է ՄԻԳ ինքնաթիռը։

2001 թ֊ին Սանահինի համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ֊ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Մասամբ ամպամած

5°C

Երևան

Մասամբ ամպամած

Խոնավություն: 76%

Քամի: 11.27 km/h

  • 18 Նոյ 2017

    Արևոտ 13°C 5°C

  • 19 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri