foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Վայոց Ձորի ամենանշանավոր վանքն անկասկած Նորավանքն է, որը եզակի է նաև համաշխարհային ճարտարապետության մեջ: Այն կառուցվել է XIII-XIV դդ ընթացքում: Համալիրն իրենից ներկայացնում է երկու եկեղեցի, մեկ գավիթ և երկու դամբարաններ: Համալիրի տարածքում են նաև երեք բազիլիկ ժամատներ` թվագրված V-VI դդ. ք.ծ.հ.: Յուրաքանչյուր այցելուի համար Նորավանքը հանդիսանում է կյանքի անմոռանալի դրվագ, որն արդեն իսկ սկսվում է Նորավանք տանող ճանապարհից: Վիթխարի, գրեթե միմյանց հպված ժայռեր և նրանց միջև հազիվ տեղավորվող ճանապարհ ... և հանկարծ միանգամից բացվում է երկնամերձ լեռներով շրջապատված փոքրիկ հովիտը: Բառերն անզոր են բացատրել այդ հմայիչ տեսարանը` լեռներն ամբողջովին կարմիր ավազաքարից, թաղված կանաչ թփերի մեջ, իսկ լեռան անմատչելի ծերփին, ծիրանագույն տուֆից շինված, արևի տակ փայլում է հայկական մտքի հրաշքը:

Գլխավոր եկեղեցին` Սուրբ Կարապետը և նրա գավիթը, այժմ էլ, տեխնիկայի այս դարում, աներևակայելի և անձեռակերտ են թվում: Ճարտարապետներ Սիրանեսը և հատկապես միջնադարյան Հայաստանի վերջին հանճարը` Մոմիկը, ամեն ինչ արել են, որպեսզի Նորավանքի մտահաղացումը այլևս երբեք ոչ մի տեղ չկրկնվի:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Noravanq
View Image
Noravanq
View Image
Noravanq
View Image
Noravanq
View Image
Noravanq
View Image
Noravanq
View Image

Գավիթի շքամուտքին կարող եք տեսնել Հայր Աստծո պատկերավոր խորհրդանիշով աշխարհում միակ քանդակը և մարդու արարումը պատկերող քանդակը: Հսկայական վրանաձև գմբեթը կառուցված է առանց հենասյուների` կարծես գետնից բարձրացող լինի:

Յուրօրինակ է նաև Օրբելյան հզորագույն իշխանների դամբարանը, որտեղ հնարամտորեն է լուծված լույսի և շինվածքի համադրությունը: Այստեղ հզոր Սմբատ Օրբելյանի շիրմաքարը լուսավորվում է միայն Հուլիսի 12-ին` առավոտյան ժամը 10.00-ին, նրա ծննդյան օրը, երբ լուսամուտից ճառագայթի շիթը ընկնում է ուղիղ տապանաքարի առյուծի դեմքին:

Այստեղ է գտնվում նաև մեկ այլ հրաշք` եռահարկ, հրաշագեղ քանդակներով դամբարան - եկեղեցին, որը Մոմիկը կառուցել է Բուրթել իշխանի պատվերով: Այս կոթողին լրացնելու են գալիս մի ամբողջ խումբ խաչքարեր:

Հանճարեղ Մոմիկը թաղված է Նորավանքում, և իր կտակի համաձայն, նրա շիրմաքարը մի փոքրիկ անշուք խաչքար է:

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Մասամբ ամպամած

17°C

Երևան

Մասամբ ամպամած

Խոնավություն: 55%

Քամի: 17.70 km/h

  • 25 Սեպ 2017

    Ամպրոպ 25°C 15°C

  • 26 Սեպ 2017

    Մասամբ ամպամած 26°C 15°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri