foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Նոր Վարագավանք վանքային համալիրը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Վարագավան գյուղից 2 կմ հարավ-արևմուտք: Այն հիմնադրվել է 1193-1198թթ. Նոր Բերդի իշխան Դավիթ Կյուրիկյանի կողմից: Այդ ժամանակ կառուցվել է վանքի առաջին միանավ եկեղեցին` Անապատը, երկու խորաններով: 1200թ.-ին հյուսիսից եկեղեցուն կից կառուցվել է Կյուրիկյանների տոհմական գերեզմանատունը: Ավելի ուշ, եկեղեցու հարավային պատին կից, կառուցվել է միանավ թաղածածկ մատուռը:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
New Varagavanq
View Image
New Varagavanq
View Image
New Varagavanq
View Image
New Varagavanq
View Image
New Varagavanq
View Image
New Varagavanq
View Image

1224-1237թթ. վանքի հյուսիսային մասում Դավիթ իշխանի որդի Վասակ II-ը կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (ճարտարապետ` Գազան Անեցի): Ներքուստ խաչաձև և արտաքուստ ուղղանկյուն եկեղեցին ունի չորս երկհարկանի ավանդատներ: Այն պսակվում է գլանաձև թմբուկ ունեցող գմբեթով: Եկեղեցին ունի երկու մուտք` արևմուտքից և հարավից: Հարավային շքամուտքի զարդարանքը ինքնատիպ է և եզակի հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ: Այն զարդարված է խճանկարի ոճով շարված մուգ մանուշակագույն և բաց կապույտ քարերով, որոնք ունեն աստղի, վեցանկյան և շեղանկյան տեսք: Քարերի վրա քանդակված են կենդանակերպ և բուսական զարդանկարներ:

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Մասամբ ամպամած

5°C

Երևան

Մասամբ ամպամած

Խոնավություն: 76%

Քամի: 11.27 km/h

  • 18 Նոյ 2017

    Արևոտ 13°C 5°C

  • 19 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri