foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Մատենադարանը հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան է, ինքնատիպ և բացառիկ հարուստ հավաքածու ունեցող մի կենտրոն, որն այսօր դարձել է Հայաստանի խորհրդանիշերից մեկը։ Այն կրում է 405 թվականին հայերեն գրերը ստեղծած Մեսրոպ Մաշտոց վարդապետի անունը։
Մեսրոպ Մաշտոցն է նաև հիմնադիրը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կենտրոն Սբ. Էջմիածնի կաթողիկոսարանի հայերեն մատյանների հավաքածուի, որն էլ, անցնելով դարերի բազում փորձությունների միջով, պարբերաբար ունենալով ձեռքբերումներ ու կորուստներ, շուրջ մեկ ու կես հազարամյակ անբաժան մնաց Ամենայն Հայոց կաթողիկոսարանից։ 1920 թվականին Սբ. Էջմիածնի Մատենադարանը դարձավ պետական սեփականություն, 1939 թ. տեղափոխվեց մայրաքաղաք Երևան, իսկ 1959 թ. Հայաստանի կառավարության որոշմամբ` Մատենադարանը վերակազմավորվեց որպես գիտահետազոտական ինստիտուտ։
Մատենադարանը աշխարհի ամենահարուստ ձեռագրատներից է, որտեղ հավաքված շուրջ 17500 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա, գրականություն, արվեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն, թարգմանական գրականություն և այլն։ Համաշխարհային գիտության համար բացառիկ արժեք են ներկայացնում այն թարգմանությունները, որոնց բնագրերն անհետ կորել են, և որոնք համաշխարհային մշակույթի գանձարան են մտել Մատենադարանում պահվող հայերեն թարգմանությունների միջոցով։

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Matenadaran
View Image
Matenadaran
View Image
Matenadaran
View Image
Matenadaran
View Image
Matenadaran
View Image
Matenadaran
View Image
Matenadaran
View Image
Matenadaran
View Image

Մատենադարանի հավաքածուի հիմնական մասը կազմող հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են նաև արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, հին սլավոներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր։
Մատենադարանի շենքի կառուցումը (ճարտարապետ` Մարկ Գրիգորյան) ավարտվել է 1957 թվականին։
Մատենադարանի շենքի ներքին հարթակում տեղադրված են Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենսագիր Կորյունի արձանները, նաև հայոց այբուբենի 36 տառերը (քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)։ Քանդակախմբին կից պատին արձանագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Գիրք Առակաց, 1։2)՝ գրերի գյուտից հետո Աստվածաշնչից թարգմանված առաջին հայագիր նախադասությունը, որն ուղենշային դարձավ հայ քրիստոնեական ողջ մշակույթի համար։
Մատենադարանի շենքի դիմաց տեղադրված են հայ գրավոր մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող միջնադարյան նշանավոր գործիչների մեծադիր արձանները:

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

6°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 71%

Քամի: 6.44 km/h

  • 19 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 2°C

  • 20 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 6°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri