foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Մարմաշենի վանքային համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում` Գյումրի քաղաքի մոտ: Այն կառուցվել է 986-1029 թթ. ընթացքում Վահրամ Պահլավունի իշխանի կողմից: Երբեմն Մարմաշենի վանքը անվանում են նաև Վահրամաշեն: Վահրամ Պահլավունին Բագրատունի արքաների կառավարման վերջին շրջանում Հայոց սպարապետն էր, լեգենդար զորահրամանատար, որը 1045 թ. երեք անգամ Անի մայրաքաղաքի պատերի տակ ջախջախեց Բյուզանդական բանակը:

Վանքային համալիրը Հայաստանի ճարտարապետության անզուգական գոհարն է: Այն իր վրա է կրում համաշխարհային ճարտարագիտության հանճար Տրդատի կնիքը: Այստեղ Տրդատն ամեն ինչ արել է, որպեսզի կարողանա բավարարել քմահաճ, հզոր, առասպելական զորավարի կամքը:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Marmashen
View Image
Marmashen
View Image
Marmashen
View Image
Marmashen
View Image
Marmashen
View Image

Վանքային համալիրը կարծես հայկական ճարտարապետական դպրոցների համաձուլվածք լինի: Բաղկացած լինելով չորս եկեղեցիներից և մեկ գավիթ-դամբարանից, այն իրարից բացարձակորեն տարբեր կառույցների չափային նուրբ միասնություն է:

Առանձնահատուկ է նաև շրջակա միջավայրը: Վանքը գտնվում է Ախուրյան գետի ժայռոտ ափամերձ բարձունքին: Շրջապատի բլուրները ամբողջովին ոսկեգույն են` հասած ցորենի ցանքերով, իսկ բուն վանքը շրջապատված է խնձորի այգիներով: Ոչ մի մարդ, որն իր հոգու խորքում գրեթե մի փոքր նկարիչ է, չի կարող չցնցվել այդ պատկերից. անծայրածիր ոսկեգույն բլուրներ, մեջտեղում զմրուխտ կանաչ, իսկ կենտրոնում մուգ կարմիր տուֆից դեպի երկինք խոյացող վանքային զարմանալի նրբագեղ կառույց:

Յուրաքանչյուր այցելու զմայլվում է վանքի եկեղեցիների քանդակների աներկրային հմայքից, հայկական տուֆի հազարամյա չխամրող փայլից, ինչպես նաև լուռ խորհում է առասպելական զորավարի դամբարանի առջև:

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

6°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 71%

Քամի: 6.44 km/h

  • 19 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 2°C

  • 20 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 6°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri