foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքին:
Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում (Սևանն ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:
Սևանա լճի հայելու բացարձակ բարձրությունը մոտ 1897 մ է, առավելագույն խորությունը՝ 80 մ, մակերեսը՝ 1260 ք. կմ, երկարությունը՝ 70 կմ, առավելագույն լայնությունը՝ 55 կմ, ծավալը՝ 58 մլրդ. խ. մ: Լճի մակերեսին, ջրի միջին ջերմաստիճանը ամռանը լինում է 18°-23°: Ձմռանը Սևանը մասամբ սառցակալում է:
Լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից՝ Մեծ Սևան և Փոքր Սևան: Դրանք իրար են միանում մոտ 5կմ լայնության նեղուցով, որը գտնվում է Արտանիշ և Նորադուզ թերակղզիների միջև: Լճի ափամերձ գոտին հարավում և արևելքում ցածր է և կազմում է տափարակ հարթություն: Սակայն հյուսիսում և հյուսիս-արևելքում այն բարձր է, նեղ ու ժայռոտ:
Լիճը շրջապատում են արևմուտքից՝ Գեղամա լեռները, հյուսիսից՝ Արեգունյաց լեռները, արևելքից՝ Սևանա լեռները և հարավից՝ Վարդենիսի լեռները:
Սևանա լիճ են թափվում 28 գետ, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը: Դուրս է հոսում միայն Հրազդան գետը:
Սևանա լիճը ունի տեկտոնահրաբխային ծագում: Երկրաբանական տեսակետից Մեծ Սևանը իրենից ներկայացնում է հին միջլեռնային ճկվածք, որտեղ ջրային ավազան է եղել դեռևս երկրաբանական վաղ անցյալում: Առանձին լիճ գոյություն է ունեցել նաև Փոքր Սևանի տեղում:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Lake Sevan
View Image
Lake Sevan
View Image
Lake Sevan
View Image
Lake Sevan
View Image
Lake Sevan
View Image
Lake Sevan
View Image
Lake Sevan
View Image

Երիտասարդ հրաբխային լավաները արգելափակելով Փոքր Սևանի ելքը, բարձրացրել են ջրի մակարդակը: Այն միացել է Մեծ Սևանին և ստեղծվել է միասնական լճային ավազան՝ այժմյան Սևանը: Լճի հյուսիսային մասում գտնվում էր Սևանա կղզին, որը ջրի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով դարձել է թերակղզի:
Լիճը բարերար ազդեցություն է ունենում ափամերձ տարածքի բնության վրա և պահպանում է ամբողջ ավազանի բնական հավասարակշռությունը: Տնտեսական մեծ արժեք են ներկայացնում լճի ջրային և ձկնային պաշարները: Սևանա լճի ջրերով են սնվում Արարատյան դաշտը ոռոգող ջրանցքների մեծ մասը, ինչպես նաև Հրազդանի կասկադի բոլոր 6 էլեկտրակայանները:
20-րդ դարի 40 - 50 թթ. մարդն իր միջամտությամբ խախտեց Սևանա լճի բնական վիճակը: Կառուցվեց Սևան - Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիրը, խորացվեց Հրազդան գետի ակունքը և բաց թողնվեց ջրի պաշարների մի մասը: Ջրի մակարդակը իջավ 19 մ-ով, իսկ մակերեսը կրճատվեց 12 %-ով:
Ջրի մակարդակի իջեցման հետևանքով, օգտագործելով ցամաքած հատվածները, հնարավոր դարձավ կառուցել Սևանի հյուսիսարևելյան ափով անցնող երկաթգիծը և ավտոխճուղին: Ջրային հաշվեկշռի նոր փոփոխություն կատարվեց 48,3 կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելի կառուցմամբ: Մուտքի բաղադրիչն ավելացավ տարեկան 250 մլն. խ. մ-ով: Սևանի բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար՝ լճավազանում ստեղծվել է «Սևան» ազգային պարկը:
Սևանը մեծ արժեք է ներկայացնում նաև զբոսաշրջիկության տեսակետից: Նրա ափամերձ տարածքում սփռված են բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչվող ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք): Լճի ցամաքած հատվածում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է, որ 3500 տարի առաջ Սևանի զգալի մասը ցամաք է եղել: Այնտեղ եղել են բնակավայրեր, որտեղ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ:
Պահպանվել են նաև բազմաթիվ ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսայի արձանագրությունը): Եվ, իհարկե, կան նաև միջնադարյան կառույցներ՝ Սևանավանքը, Հայրավանքը և այլն:
Սևանի հետ են կապված բազմաթիվ պատմական մեծ նշանակություն ունեցող իրադարձություններ: Սևանի ճակատամարտին է վերաբերվում Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի «Ծովամարտ» գլուխը:
Աշնանը շատ գեղեցիկ տեսարան են ստեղծում բարձր լեռներից ջրային հայելու վրա իջնող վիթխարի ամպերը: Արևոտ եղանակներին Սևանը շշմեցնում է իր՝ շերտ-շերտ դասավորված կապույտ գույնի երանգներով, իսկ ամպամած եղանակին ջինջ կապույտը դառնում է խստաշունչ երկաթագույն: Կարող է թվալ, որ Սևանը երկնքի կտոր է երկրի վրա: Այն Հայաստանի բնության գոհարն է:

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

-2°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 54%

Քամի: 11.27 km/h

  • 25 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 4°C -2°C

  • 26 Նոյ 2017

    Արևոտ 4°C -3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri