foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Հունոտի կիրճի պետական պատմական արգելոցի աննման գեղեցկությունը այցելուներին զարմանալի մի զգացողություն է ներշնչում: Ջդրդուզի ամենաբարձր կետից դուք կարող եք տեսնել կիրճի 250մ բարձրությամբ պատերը, որոնք վեր են խոյանում բերդաքաղաք Շուշիի հարավ-արևմտյան մասում գտնվող Կարկառ գետի վրա:

Ճանապարհորդներին, որոնք նախընտրում են ոտքով զբոսնել կիրճի միջով, բախտ է ընդձեռնվում ականատեսը լինել աննման ջրվեժների, խիտ անտառների, դեռևս քարի դարում բնակելի եղած քարանձավների, Հունոտ գյուղի ավերակների, հնամենի կամուրջների… և այս ամենը պարփակված հսկայական լեռներով և գետակով, որը համառորեն սլանում է ժայռերի միջով:

Հունոտի Ջրվեժ (Մամռոտ Քար)

Հունոտի Մամռոտ Քար ջրվեժը հայտնի է նաև «Հովանոց» անվանումով: Աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և թափվելով մամռապատ քարի վրայով՝ մշտական ջրվեժ է ձևավորում: Այս տպավորիչ բնական հուշարձանը՝ հովանոցաձև քարայրով, ցանկացած տարիքի այցելուի մոտ ապշանք է առաջացնում, և համարվում է կիրճի լավագույն գլուխգործոցը: Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին՝մի գողտրիկ վայրում, որտեղ կա նաև բնական լողավազան: Այս փոքրիկ հրաշքի շուրջը վեր են խոյանում Հունոտի կիրճի դարավոր կանգուն հսկա ժայռերը, և շրջակա տարածքը գրեթե անիրական գեղեցկություն է ստանում:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Hunot Canyon
View Image
Hunot Canyon
View Image
Hunot Canyon
View Image
Hunot Canyon
View Image
Hunot Canyon
View Image
Hunot Canyon
View Image

Հունոտի Կամուրջներ

Կամուրջները կարևոր դեր ունեին Շուշին արտաքին աշխարհին կապելու մեջ: Հունոտի քարե կամարաձև կամուրջը կառուցվել է 1720 թվականին և մինչ այժմ ծառայում է որպես գետն անցնելու լավագույն միջոց: Գյուղական ավերակներում գտնվող հենց այս կամուրջն է մի ժամանակ կարևոր կապ հանդիսացել Շուշիի համար` Վարանդայի և այլ տարածքների հետ: Հունոտի կամուրջն ունի 25մ երկարություն, 4մ լայնություն և 8մ բարձրություն: Այն գտնվում է ծովի մակարդակից 889մ բարձրության վրա:

 

Էքսկուրսիաներ դեպի Արցախ

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

-2°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 54%

Քամի: 11.27 km/h

  • 25 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 4°C -2°C

  • 26 Նոյ 2017

    Արևոտ 4°C -3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri