foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Հայրավանքը գտնվում է Գեղարքունիքի մարզի համանուն գյուղի ժայռոտ հրվանդանին, Սևանա լճի ափին: Նրա կառուցման տարեթիվն անհայտ է:
12-րդ դարում եկեղեցու արևմտյան կողմից կցակառուցվել է գավիթ, որը, զառիթափի մոտ լինելու պատճառով, ստիպված են եղել եկեղեցու առանցքից մի կողմ թեքել, և 2 սյուները փոխարինել պատին ներկառուցված կիսասյուներով: Այս կառույցի ճարտարապետական տեսքը 13-րդ դարի գլուխգործոցների սևագիրն է: Այստեղ իրենց արտացոլումն են գտել նոր ոճի որոնումները, նշագծված են նրա բնորոշ գծերը, մինչդեռ դրանք հեռու են կատարելությունից: Վրանի եզրերը դեռ չեն ստացել բնական կորություն և մնում են ուղղաձիգ, այդ պատճառով թմբուկը կիսակառույց տեսք ունի: Արևելյան կողմում հայտվել են նախկինում անհայտ կցաշենքեր, որոնց առաջին հարկերը, հնարավոր է, ծառայել են որպես գրապահոցներ:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Hayravanq
View Image
Hayravanq
View Image
Hayravanq
View Image
Hayravanq
View Image
Hayravanq
View Image
Hayravanq
View Image

Հայրավանքի գլխավոր մուտքը պերճորեն գեղազարդված չէ, մինչդեռ նկատելի է շքամուտքը լայն կիսաշրջան ժապավենով շրջանակելու ձգտումը: Երկրորդ մուտքը անմիջապես զառիթափի վրա էր, բակից այնտեղ տանում էր նեղ զառիվեր արահետ: Նորություն է նաև գավիթի՝ 2 դռան բացվածքը: Հայրավանքում մշակվել է ստալակտիտային թաղածածկ առաստաղների բոլոր հիմնական էլեմենտները: Ճարտարապետը, գուցե առաջին անգամ, գնահատել է երդիկից ընկնող արևի շողերից անընդհատ փոխվող լույսի ու ստվերի համադրությունից ստացված գեղագիտական ազդեցությունը: Եվ այդ շքեղ ստալակտիկական զգեստը հատկապես արտահայտիչ է տաճարի մռայլ ու խիստ կահավորանքի և շրջապատող վհատ լանդշաֆտի ֆոնին:

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Մասամբ ամպամած

5°C

Երևան

Մասամբ ամպամած

Խոնավություն: 76%

Քամի: 11.27 km/h

  • 18 Նոյ 2017

    Արևոտ 13°C 5°C

  • 19 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri