foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Հառիճի վանքային համալիրը (Հառիճավանք) գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղում` Արագած լեռան հյուսիսային լանջին: Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց (Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին), գավթից, ավանդատներից, զանգակատնից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից: Սուրբ Գրիգոր եկեղեցին կենտրոնագմբեթ խաչաձև կառույց է: Ապսիդները դրսից հնգանիստ են, իսկ ներսից` կիսակլոր: Հսկայական 16 նիստ ունեցող գմբեթը եկեղեցուն փառահեղ տեսք է հաղորդում:

1201 թ. իշխաններ Զաքարե և Իվանե Զաքարյանները, գնելով Հառիճը Պահլավունիներից, կարգադրեցին վանքի տարածքում կառուցել Սուրբ Աստվածածին եկեղեցին:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Harichavanq
View Image
Harichavanq
View Image
Harichavanq
View Image
Harichavanq
View Image
Harichavanq
View Image
Harichavanq
View Image

Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է` յուրաքանչյուր անկյունում երկհարկ ավանդատներով: Եկեղեցու ներքին հարդարանքը բավականին զուսպ է: Եկեղեցու արտաքին մասն ավելի հարուստ է, օգտագործված զարդանկարներից են` վարդյակները, արևային ժամացույցը, աղավնիները, ինչպես նաև եկեղեցու մանրակերտով Զաքարյան եղբայրների բարձրաքանդակը, որը, սակայն, հետագայում փոխարինվեց Աստվածամոր օնիքսակերտ սրբապատկերով: Վանքի բոլոր շինությունները կառուցված են բազմերանգ քարերով, որոնք դասավորված են խճանկարի սկզբունքով:

Առանձնապես հետաքրքրություն է առաջացնում վանքային համալիրից ոչ շատ հեռու գտնվող փոքրիկ մատուռը` կառուցված մի ժայռաբեկորի վրա, որը երկրաշարժի ժամանակ առանձնացել է ընդհանուր ժայռազանգվածից և թեք վիճակում, գրեթե անվնաս հասել է մեր օրերը:

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

-2°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 54%

Քամի: 11.27 km/h

  • 25 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 4°C -2°C

  • 26 Նոյ 2017

    Արևոտ 4°C -3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri