foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Հաղպատի վանական համալիրը՝ Հաղպատավանքը, հայկական միջնադարյան խոշոր վանական համալիր է ՀՀ Լոռու մարզի Հաղպատ գյուղում:

Համալիրը հիմնվել է Ս․ Նշանի կողմից` 10 դարում, Աբաս I արքայի օրոք։ Մոտակա Սանահին վանական համալիրը նույնպես կառուցվել է նույն ժամանակներում։

Ե՛վ Հաղպատի, և՛ Սանահինի վանական համալիրներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում։

Հաղպատի վանքի գտնվելու վայրն ընտրված է այնպես, որ այն նայում է Դեբեդ գետին։ Այն կառուցվել է ոչ թե բարձունքի վրա, այլ սարալանջի կեսին՝ ապահովելով պաշտպանություն և թաքցնելով այն հետքաքրքրասեր աչքերից, ինչպես նաև ի նշան այսպես ասած, վանական խոնարհության։ Այն կառուցված է լեռների մեջ գտնվող կանաչ հրվանդանի վրա, որը հաճախ ծածկված է ամպերով։ Գետի հակառակ կողմում գտնվող բարձրունքը ավելի քան 2,500 մետր է։ Հայաստանի հյուսիսի վանքերը մեկուսացված չեն ի տարբերություն այլ վայրերի վանքերի։ Նրանք կառուցված են գյուղական միջավայրում: Հաղպատի վանքը նույնպես շրջապատված է գյուղերով։

Ս․ Նշան փոքր եկեղեցին Հաղպատում պահպանված ամենահին շինությունն է։ Նրա կառուցումը սկսվել է 966-67 թվականներին և հետագայում ընդլայնվել ու ձևավորվել է Տրդատ Ճարտարապետի կողմից։

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000

Համալիրի ամենամեծ եկեղեցին՝ ս․ Նշանի տաճարը, կառուցվել է 967-991 թվականներին և իրենից ներկայացնում է 10րդ դարի ճարտարապետության վառ օրինակ։ Այն դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև գմբեթավոր դահլիճ է՝ չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով։ Երկայնական պատերին կից երկուական հզոր որմնամույթերից բարձրացող կամարներին հենվում է եկեղեցին պսակող հսկայածավալ գմբեթը։ Աղոթասրահը պատվել է որմնանկարներով, որոնց մնացորդները կան ավագ խորանում` գահին նստած Հիսուս Քրիստոսը, ավետման, ծննդյան և մկրտության տեսարաններ, իսկ հարավային պատի վրա է գտնվում Խութլուբուղայի ողջ հասակով պատկերը։ Եկեղեցու ճակատները (բացի արևմտյանից) ունեն եռանկյունաձև կտրվածքով զույգ հայկական խորշեր։

Շրջապարսպի ներսում են Ս.Նշան, Ս. Գրիգոր, Ս. Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները և խաչքարեր։ Հուշարձանների հիմնական խմբից դուրս են վանքի եռակամար, սրահավոր աղբյուրը (1258), Կուսանաց անապատը՝ վերձիգ համաչափություններ ունեցող Տիրամոր եկեղեցիով (13-րդ դար) և գեղաքանդակ խաչքարերով, Ս. Աստվածածին (Ջգրաշեն), Ս. Սիոն (Առաջադեմ), Զորավարք (Ս. Գևորգ) եկեղեցիները (12-13-րդ դարեր), Կայանբերդ ամրոցը՝ Դսեվանքի Ս. Աստվածածին եկեղեցիով (1233), Ջրաղացաձորի կամուրջը (13-րդ դար)` Շերեք գետի վրա և այլն։ Գյուղի շրջակայքում կան հին գյուղատեղիներ։ Տարածքը եզերող ժայռերում փորված են բազմաթիվ մեծ ու փոքր այրեր, որոնցում թշնամական ասպատակությունների ժամանակ ոչ միայն պատսպարվել են բնակիչները, այլև թաքցրել են վանքի ձեռագրերը, մատյաններն ու հարստությունները։

Համալիրը բազմիցս վնասվել է։ 1130 թվականին եկեղեցին մեծապես վնասել է երկրաշարժից և գրեթէ հիսուն տարի չի նորոգվել։ Այն նաև բազմիցս վնասվել է զինվորական գործողությունների պատճառով և 1988 թվականի երկրաշարժի պատճառով։ Այնուամենայնիվ, համալիրի մեծ մասը ամբողջապես պահպանվել է մինչև օրս։

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

6°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 71%

Քամի: 6.44 km/h

  • 19 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 2°C

  • 20 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 6°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri