foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Հաղարծինի վանքը (Հաղարծնավանք) գտնվում է Տավուշի մարզում` Դիլիջան քաղաքից 18 կմ դեպի հյուսիս, Հաղարծին գետակի վերին հոսանքի գեղատեսիլ կիրճում: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում եկեղեցիներ, գավիթներ, սեղանատունը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորների գերեզման-դամբարանը:

Համալիրի ամենահին կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (X-րդ դար): Այն կառուցել են Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանից հալածանքներից փախած վանականները: Սուրբ Գրիգոր եկեղեցին ներքուստ խաչաձև, արտաքուստ` ուղղանկյուն, և չորս անկյուններում ավանդատներով գմբեթավոր կառույց է: Այն պսակվում է ութանիստ թմբուկի վրա հենվող գմբեթով:

Հաղարծինն իր ծաղկումն ապրել է XII դ. վերջին - XIII դ. սկզբին` վանահայր, երաժիշտ և գիտնական Խաչատուր վարդապետ Տարոնացու օրոք: Այդ ժամանակ էլ Հաղարծնավանքը դարձել է հյուսիս-արևելյան Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոնը:

1244 թ.-ին Սուրբ Գրիգոր եկեղեցուց դեպի արևելք կառուցվել է Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին: Այն գլխավոր եկեղեցու փոքրացված կրկնօրինակն է: Հենարանների բացակայությունը եկեղեցու ինտերիերը դարձնում է ամբողջական և հարմարավետ:

Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է XI-րդ դարում, գերիշխում է ամբողջ ճարտարապետական անսամբլում: Այն խաչաձև գմբեթավոր կառույց է: Տասնվեցանիստ գմբեթի դեկորատիվ կամարաշարը ավելացնում է նրա բարձրությունը և ավելի վեհասքանչ դարձնում: Արևելյան ճակատի քանդակները պատկերում են վանական զգեստով երկու տղամարդու, որոնք մատնացույց են անում իրենց մեջտեղում պատկերված եկեղեցու գմբեթի նախնական կառուցվածքի մանրատիպարը:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Haghartsin
View Image
Haghartsin
View Image
Haghartsin
View Image
Haghartsin
View Image
Haghartsin
View Image
Haghartsin
View Image

1248 թ.-ին տաղանդավոր ճարտարապետ Մինասը` Գրիգորես և Մովսես ճարտարապետների մասնակցությամբ, Հաղարծնավանքի արևմտյան մասում կառուցել է սեղանատունը, որը միջնադարյան Հայաստանի ճարտարապետական ամենավառ ստեղծագործություններից է: Սեղանատունը մեկ զույգ մույթերով բաժանված է երկու հավասար մասերի, որոնք ծածկված են երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով: Հաղարծինի վանքի շրջակայքում կան նաև մատուռներ և խաչքարեր, իսկ սեղանատնից ոչ հեռու գտնվում են վանական խոհանոցի մնացորդները: Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է 350 կգ կշռող բրոնզե կաթսա (1232թ.), որն այժմ պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում:

Կյուրիկյան Գագիկ և Սմբատ թագավորների գերեզման-դամբարանը գտնվում է եկեղեցու գավիթի հարավային պատի տակ:

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

-2°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 54%

Քամի: 11.27 km/h

  • 25 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 4°C -2°C

  • 26 Նոյ 2017

    Արևոտ 4°C -3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri