foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Գյումրին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է: Այն գտնվում է Շիրակի դաշտում, որը հատվում է լեռնային մի քանի կիրճերով: Քաղաքը գտնվում է Արագած լեռան հյուսիսային լեռնաճյուղերի անմիջական հարևանությամբ: Գյումրիում են կենտրոնացած բազմաթիվ օգտակար ռեսուրսներ, իսկ քաղաքի ամբողջ հարավային հատվածը գտնվում է արտեզյան ավազանի վրա:
Հնում ներկայիս քաղաքի տեղում է գտնվել Կումայրի բնակավայրը: Բնակավայրի անվանումը ծագում է հինավուրց ցեղի՝ կիմմերների (սկյութների) անունից, ովքեր բնակեցված են եղել այս տարածքում: Կումայրիի մասին առաջին անգամ հիշատակվել է մ. թ. ա. 7-6-րդ դարերում: Հետագայում քաղաքն անվանվեց Գյումրի: Այն երկար ժամանակ արաբների տիրապետության տակ էր, այնուհետև՝ թուրքերի և պարսիկների: Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ 1804 թվականին Կումայրին մտնում է Ռուսական կայսրության կազմի մեջ, իսկ 1837-ին Նիկոյալ 1-ինի կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորիի պատվին Կումայրիի տարածքում հիմնադրվում է ռուսական ամրոց Ալեքսանդրապոլը: Այդ պահից սկսվում է քաղաքի զարգացման գործընթացը: 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվեց երկաթուղային հանգույց, որի շնորհիվ քաղաքը դարձավ Անդրկովկասում առևտրի կարևոր կենտրոններից մեկը: 1924 թվականին քաղաքը վերանվանվեց Լենինական, իսկ Հայաստանի անկախացումից հետո կրկին ստացավ Գյումրի անունը:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000

Հայկական առաջին օպերան բեմադրվել է Գյումրիում՝ 1912 թվականին: Տասնմեկ տարի անց այստեղ հիմնադրվում է հայկական առաջին թատրոնը: Լինելով արվեստների ու ժամանցի կենտրոն՝ Գյումրին եղել և մնում է Հայաստանի հումորի մայրաքաղաքը: Շատ ճանաչված արտիստներ ծնունդով հենց այս քաղաքից են: Գյումրիում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն կառուցվել է 1843-56թթ.-ին: Ի սկզբանե այն կոչվում էր Սուրբ Աստվածածին, բայց ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Յոթ Վերք» անվանումով:
Խորանի երկու կողմից ավանդատներն են, որոնց միջից ոլորապտույտ աստիճանները տանում են դեպի վերնահարկի խուցեր: Մեկ խուց ևս կա խորանի վերևում: Եկեղեցին գտնվում է Գյումրիի հրապարակում: Կառուցված է սև քարից: Այժմ այն Շիրակի թեմի առաջնորդանիստն է:
Քաղաքը միայն վերջերս է սկսել վերականգնել իր զբոսայգինները ու ծառուղիները: Ժամանակակից Գյումրին կոկիկ ու գեղեցիկ քաղաք է, լի է լույսերով, խանութներով, ռեստորաններով ու սրճարաններով: Կան նոր, հարմարավետ թաղամասեր, կառուցվել են հարմարավետ հյուրանոցներ: Գյումրիում դեռեւս պահպանվել են փողոցներ եւ քաղաքային թաղամասեր, որոնք կառուցվել են XIX դ: Նրանք հայտարարվել են որպես թաղամաս-արգելոցներ:

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

-2°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 54%

Քամի: 11.27 km/h

  • 25 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 4°C -2°C

  • 26 Նոյ 2017

    Արևոտ 4°C -3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri