foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Գառնիի հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին, Երևանից մորավորապես 32 կմ դեպի հարավ - արևելք։ Ըստ XIV դ. մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.-ին։

8-րդ դարում տարածքը գրավել է Արգիշտի I արքան։ Գառնի տաճարի մասին առաջին գրական հիշատակությունը կատարվել է հռոմեական պատմաբան Տակիտոսի կողմից և վերաբերվում է մ․թ․ 1-ին դարի կեսերին։ Պեղումների արդյունքները ցույց են տվել, որ Գառնին եղել է հայ թագավորների ամառային նստավայրը։ Տարածքում գտնվող կառույցներն են արքայական ամառային պալատը, մ․թ․ 897 թվականին կառուցված եկեղեցին, գերեզմանատունը և սյունազարդ տաճարը։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում բաղնիքը, որը գտնվում է հյուսիսային մասում։ Շատ լավ պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը։ Գիտական - գեղարվեստական մեծ հետաքրքրություն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդիկ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան դրվագներ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն)։ Խճանկարի կենտրոնում պատկերված են տղամարդու ու կնոջ կիսանդրիներ, վերը գրված՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000

Հեթանոսական տաճարը կառուցվել է I դ 2-րդ կեսին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (77 թ)։ Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը։ Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»։

Շենքն ըստ ընդհանուր հորինվածքի պերիպտեր է, որի տարածական-ծավալային կառուցվածքը, վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով։ 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին։

Տաճարը կանգուն է մնացել մինչև 17-րդ դարը, խոնարհվել է 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Այն վերականգնվել է 1966-1976 թթ., սակայն նրա շրջակայքում մինչև օրս էլ պահպանվել են կործանված ամրոցի և արքայական պալատների ավերակները, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը։

Հուշարձանը հանդիսանում է համաշխարհային արժեք: Այն ներկայացնում է հայ ժողովրդի հեթանոսական շրջանի մշակույթի հոյակապ կոթողներից մեկը։

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

6°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 71%

Քամի: 6.44 km/h

  • 19 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 2°C

  • 20 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 6°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri