foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Մայր Տաճար

Էջմիածնի Մայր Տաճարը Հայաստանում ամենահին քրիստոնեական եկեղեցին է և առաջիններից մեկն է ողջ քրիստոնեական աշխարհում: Տաճարը 301 թվականին հիմնադրել է հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը` Տրդատ Գ թագավորի օրոք (287-330 թթ.): Էջմիածնի Մայր Տաճարը հանդիսանում է Հայկական Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի այժմյան նստավայրը։

Մայր Տաճարի բավականին հազվադեպ առանձնահատկությունն այն է, որ ի լրումն արևելյան ապսիդի հիմնական խորանի, գոյություն ունեն ևս երեք խորաններ: Նրանցից երկուսը գտնվում են հյուսիսային և հարավային ապսիդներում, իսկ վերջինը գտնվում է Մայր Տաճարի սրտում և հանդիսանում է սրբատեղի: Ըստ լեգենդի, Գրիգոր Լուսավորիչի տեսիլքում հենց այդ վայրում է իջել Քրիստոսը և նրան պատվիրել այդտեղ տաճար կառուցել: Այդ պատճառով էլ վայրը կոչվել «Էջմիածին»՝ իջավ միածինը:

Հատուկ ուշադրության են արժանի վանքի բակում գտնվող երեք խաչքարերը: Նրանից մեկը 1279 թվականին ստեղծված Ամենափրկիչ խաչքարն է, հաջորդը` Ջուղայի գերեզմանոցից բերված 17-րդ դարի խաչքարը: Այն պատված է սրբերի, մարդկանց, կենդանիների և թռչունների բարդ զարդաքանդակներով: Երրորդ խաչքարը նվիրված է 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Etchmiadzin
View Image
Etchmiadzin
View Image
Etchmiadzin
View Image
Etchmiadzin
View Image
Etchmiadzin
View Image
Etchmiadzin
View Image
Etchmiadzin
View Image
Etchmiadzin
View Image
Etchmiadzin
View Image
Etchmiadzin
View Image

Ս. Գայանե եկեղեցի

Ըստ 10-րդ դարի հայ պատմիչ և Կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու, Սուրբ Գայանե եկեղեցին հիմնադրել է Եզր Կաթողիկոսը` 630-641 թթ, այն վայրում, որտեղ հայ հեթանոս թագավոր Տրդատ III-ը Գայանե մայրապետին տանջանքների է ենթարկել և սպանել: Սուրբ Գայանե եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ այն վաղ օրինակներից մեկն է, որտեղ համատեղվել են եռանավ բազիլիկը և կենտրոնագմբեթ եկեղեցին։ Եկեղեցու ներսում կենտրոնական գմբեթը հիմնված է չորս բարձր սյուների վրա, որը ստեղծում է խաչաձև հորինվածք:

Եկեղեցին 2000 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

-2°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 54%

Քամի: 11.27 km/h

  • 25 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 4°C -2°C

  • 26 Նոյ 2017

    Արևոտ 4°C -3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri