foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Որոտանի Հրաշքը` Սատանի Կամուրջը (Ք.ա. IV – II հազարամյակ), գտնվում է Որոտան գետի կիրճի ամենախոր հատվածում` 700-800մ խորության վրա: Բնական ծագում ունեցող այս կամուրջն ունի 30 մ երկարություն: Շրջակայքում կարկաչում են բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջրերը գունավորում են ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000
Devils Bridge
View Image
Devils Bridge
View Image
Devils Bridge
View Image
Devils Bridge
View Image
Devils Bridge
View Image
Devils Bridge
View Image
Devils Bridge
View Image
Devils Bridge
View Image
Devils Bridge
View Image

Այս հրաշք կառույցը տրավերտիններից կազմված բնական կամուրջ է: Դարերի ընթացքում կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամարը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրներից առաջացած շթաքարերը (ստալակտիտներ): Կամրջի տակ գտնվող ժայռային խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժներ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ: Դրա շնորհիվ առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակով հոսում է սակավաջուր գետակ, սակայն փոխարենը կամրջից դուրս է գալիս ջրառատ Որոտանը: Հավանաբար, հենց այստեղից էլ ծագել է կամրջի անվանումը: Կանգ առնելով կամրջին` կարելի է ընկղմվել տաք հանքային ջրերից գոյացած աղբյուրների մեջ, որոնք հայտնի են նաև իրենց բուժիչ հատկություններով, իսկ առավել խիզախները կարող են իջնել գետի մոտ ու զմայլվել կամրջի տակ գտնվող հիասքանչ քարայրների գեղեցկությամբ: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու:

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Մասամբ ամպամած

5°C

Երևան

Մասամբ ամպամած

Խոնավություն: 76%

Քամի: 11.27 km/h

  • 18 Նոյ 2017

    Արևոտ 13°C 5°C

  • 19 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri