foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Եկեղեցին կառուցվել է 1321 թ. արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից` ով նաև Նորավանքի պատվիրատուն է։ Ճարտարապետը ժամանակի ճանաչված քանդակագործ ու մանրանկարիչ Մոմիկն է (1250?-1339 թթ.), որը Գլաձոր էր հրավիրվել Կիլիկիայից։ 1302թ. Մոմիկը ծաղկում է իր լավագույն աշխատանքը համարվող «Պատերազմի Ավետարանը» (առանձնանում են «Համբարձում» և «Հրեշտակի հայտնությունը սուրբ կանանց» մանրանկարները)։ Տեսողության աստիճանաբար վատթարացման պատճառով 1307թ. նա չի կարողանում ավարտին հասցնել իր վերջին ավետարանը։ Մոմիկն իր ողջ տաղանդն այնուհետև ուղղում է ճարտարապետությանն ու քանդակագործությանը և ստեղծում այնպիսի բարձրարժեք գործեր` ինչպիսիք են նրա աշխատանքները Նորավանքում, Տաթևում, Եղեգիսում (Զորաց եկեղեցի), Գլաձորում և այլուր։
Սբ Աստվածածին եկեղեցին Մոմիկի ստեղծագործական բարձրակետն է։ Եկեղեցին առանձնանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով։ Մոմիկի արարումներից է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված «Տիրամայրը` մանուկ Հիսուսը գրկին» հոյակերտ բարձրաքանդակը։ Գահավորակին նստած Տիրամայրը պատկերված է իրատեսական` ժամանակի հագուստով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։ Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը` հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները։

areni 1
Եկեղեցու բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։ Փոքրաչափ, բայց գեղարվեստորեն քանդակազարդ խաչքարերը կերտվել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակվածներն ունեն ավելի վաղ թվագրություն։ Շրջակայքում պահպանվել են նաև մենհիրների մնացորդներ, որ միջնադարում խաչազարդվել են։

areni 2
Միջնադարյան ավերակներ. Միջնադարյան Արենին Օրբելյան իշխանական տան մեծ կալվածքն էր։ 14-րդ դ. իշխան Տարսայիճ Օրբելյանն Արենին դարձրել է իր նստավայրը։ Նրա ապարանքի ավերակները գտնվում են անմիջապես եկեղեցու հարևանությամբ։
Արփա գետի հին հունի վրա պահպանվել են լայն քառաթռիչք կամրջի (13–րդ դ.) մնացորդները։ Կամրջի պատվիրատուն Նորավանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսն է։
Մատուռներ. Արենի գյուղի տարածքում պահպանվել են միջնադարյան մի քանի մատուռներ և խաչքարեր։ Դրանց մի մասը բնակելի տների բակերում են, մյուսները` գյուղի շրջակայքում։ Դրանց թվում է Սբ Սարգիս քարայր-մատուռը և Սբ Գրիգոր Նահատակ մատուռը, որը նման է «Թուխ մանուկ» սրբատեղիին։
Հրաշքաբերդը միջնադարյան ավերված բերդ-ամրոց է։ Գտնվում է սարի լանջին, Ամաղու գյուղ տանող ճանապարհի հարավ-արևելյան կողմում, բարձունքի վրա։ Ամրոցը հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիուն նահանգին Սիսական» աշխատության մեջ (գրված մոտ 1299 թ.), որտեղ նկարագրվում է, թե ինչպիսի հետևանքներ են ունեցել մոնղոլական արշավանքները Սյունիքում Օրբելյանների տիրապետության վրա։

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

-2°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 54%

Քամի: 11.27 km/h

  • 25 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 4°C -2°C

  • 26 Նոյ 2017

    Արևոտ 4°C -3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri