foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է 7դ. պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7կմ հյուսիս, Արագած լեռան հարավային լանջին: Այն դիրք է գրավում Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2300մ բարձրության վրա։

 

Պատմական ակնարկ

 

Տարածքը, որտեղ այժմ տեղակայված է ամրոցը, հիշատակվում է դեռևս Քարե դարից։ Որոշ աղբյուրներ նշում են, որ Ամբերդը եղել է արքաների ամառային նստավայր։ Դղյակը և պատերի որոշ հատվածներ կառուցվել են 7րդ դարում` Կամսարականների օրոք։ Չորս դար անց ամրոցը և նրա շրջակա տարածքը գնվել և վերակառուցվել է Իշխան Վահրամ Վաչուտյան Պահլավունու կողմից, ինչպես դա արձանագրված է Գրիգոր Պահլավունու ձեռագրերում։ Վահրամը 1026թ․֊ին կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին և ամրացրել կառույցը հաստ քարե պատերով։ Լինելով զինվորական կառույցին ոչ բնորոշ, նույն ժամանակաշրջանում այստեղ կառուցվել է նաև բաղնիք, որը հնարավորինս պահպանվել է իր ջրամատակարարման համակարգի հետ միասին։ 1070թ․֊ին Ամբերդը գրավվել է Սելջուկ թուրքերի կողմից, ովքեր վերածել են այն ռազմական բազայի։ 1197թ․֊ին հայ֊վրացական համատեղ բանակը, գեներալ Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ, ազատագրել է ամրոցը։ Զաքարյանի վերահսկողությամբ 12-րդ և 13-րդ դարերում պատերը հիմնավորապես ամրացվել են և վերանորոգվել են արտաքին կառույցները։ 1215թ․ ամրոցը գնել է ազնվական Վաչե Վաչուտյանը՝ դարձնելով այն տարածաշրջանի հիմնական պաշտպանական կառույցը։ Կարճ ժամանակ անց, 1236թ․֊ին ամրոցը գրավել և ավերել են մոնղոլները։ Այնուհետև տարածքը մնացել է լքցած մինչև 20-րդ դար, երբ սկսվել են վերականգնողական աշխատանքներն ու հնագիտական պեղումները։

 

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000

 

Ամրոց

 

Ամբերդ ամրոցի ավերակները զբաղեցնում են 1500 քմ տարածք։ Նրա պատերը կառուցված են կոպիտ տաշված բազալտե սալերից։ Բերդապարիսպի բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, և ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ համակարգ։ Դղյակը եղել է եռահարկ և հարկերը միմյանցից բաժանված են եղել գերանների վրա գամած տախտակներով։ Առաջին և երկրորդ հարկերն ունեցել են հինգ սենյակներ՝ շարքով դասավորված այնպես, որ մի սենյակ հնարավոր է եղել մտնել մյուսի միջով։ Երրորդ հարկում տեղակայված են եղել ընդունարանը և մասնավոր սենյակները` թագավորական ծագումով բնակիչների համար։ Ենթադրվում է, որ ամրոցը հետագայում կառուցվածքային փոփոխությունների չի ենթարկվել։ Պեղումները ցույց են տվել, որ ամրոցն ունեցել է բավական ճոխ ներքին հարդարում, սենյակներում եղել են գեղեցիկ զարդաքանդակներ, յուղի լամպեր։ Պատերը ձևավորված են եղել մետաքսե, բրոնզե, արծաթե և ոսկե իրարով։

 

Վահրամաշեն եկեղեցի

 

Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի է նաև Վահրամաշենի եկեղեցի անունով կառուցվել է Վահրամ Պահլավունու համար։ Եկեղեցու հյուսիսային մուտքի մոտ գտնված արձանագրությունը վկայում է, որ նրա կառուցումն ավարտվել է 1026 թվականին։ Այն տեղակայված է Ամբերդ ամրոցի մոտ։

Առաջին եկեղեցիներից է, որ խաչթևերի չորս անկյուններում ունի կրկնահարկ ավանդատներ։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով տանիքի տարբեր մասերում լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Մասամբ ամպամած

0°C

Երևան

Մասամբ ամպամած

Խոնավություն: 41%

Քամի: 11.27 km/h

  • 24 Նոյ 2017

    Արևոտ 3°C -4°C

  • 25 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 4°C -2°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri