foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Ախթալա կամ Պղնձահանք վանական համալիրը հիմնադրվել է 10-րդ դարում: Այն գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում: Ամրոցը, վանքային համալիրի հետ միասին, գտնվում է Ախթալա քաղաքի կենտրոնական մասում, բարձրադիր թերակղզիաձև հարթակի վրա, պաշտպանված բրգավոր բարձրաբերձ պարսպապատերով: 13-րդ դ. պատմիչները ամրոցը հիշում են Պղնձահանք անունով: Նույն պատմիչների հաղորդումից երևում է, որ վանքի գլխավոր եկեղեցին՝ Ս. Աստվածածինը, կառուցվել է 13-րդ դարի առաջին քառորդում: Եկեղեցու հորինվածքի, հատկապես հարդարանքի վրա, նկատելի է, որ այն կառուցված է վրացական ոճով: Եկեղեցին հռչակված է իր առաջնակարգ և բարձրարվեստ որմնանկարներով, որոնք կատարվել են 13-րդ դարում, երբ եկեղեցին վերափոխվել է քաղկեդոնականի: Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է: Որմնանկարների մեծ մասն ունի հունարեն, մյուս մասն էլ վրացերեն արձանագրություններ: Որմնանկարներից առանձնապես ուշագրավ են խորանի գմբեթարդին պատկերված Աստվածամայրը` գահի վրա, մանուկ Հիսուսը գրկին և Սուրբ հաղորդությունը: Իսկ արևմտյան պատի որմնանկարներից հայտնի են Ահեղ դատաստանի թեմաներով պատկերները, մույթերի վրա և կամարատակերին` մինչև գոտկատեղը և ամբողջ հասակով կանգնած սրբերի պատկերները և այլն:

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000

Գլխավոր եկեղեցուց հյուսիս-արևմուտք գտնվում է միանավ եկեղեցի (13-րդ դար)` ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ, երկլանջ կտուրով: Մուտքն արևմուտքից է` առանց հարդարանքի: Երկայնական պատերից բացվում են երկուական լայն պատուհաններ: Եկեղեցին ներքուստ եղել է որմնանկարներով պատված, որոնցից միայն հետքեր են պահպանվել: Արևմտյան պատին կցված է եղել երկլանջ կտուրով սրահ, որը չի պահպանվել: Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային կողմում գտնվել է վանքի միաբանության կացարանի երկհարկանի շենքը, որից միայն պատերն են մնացել:

Ախթալայի վանքից հյուսիս-արևելք գտնվում է Ս. Երրորդություն վանքը (13-րդ դար), որը բաղկացած է իրար կից երկու եկեղեցուց՝ մատուռից և արտաքին սրահից: Ս. Գևորգ (1242-1250թթ.) եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնից դեպի արևելք՝ բարձր բլրի վրա: Պատերին կան վրացերեն արձանագրություններ, իսկ շուրջը տարածվում է հին գերեզմանոցը:

Ախթալա քաղաքի սահմաններում կանգուն կամ կիսավեր վիճակում կան 10 -13-րդ դդ. ճարտարապետական այլ հուշարձաններ, ինչպիսիք են` Բարսեղի եկեղեցին, Իվանեի և Դեմետրեի մատուռը, Ախթալա կայարանի մոտ գտնվող ամրոցը և այլն, որոնք իրենց հերթին վկայում են Պղնձահանք-Ախթալայի միջնադարյան հարուստ անցյալի մասին: Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր, երբ վանք են այցելում հայեր, հույներ և վրացիներ:

 

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Ամպամած

-2°C

Երևան

Ամպամած

Խոնավություն: 54%

Քամի: 11.27 km/h

  • 25 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 4°C -2°C

  • 26 Նոյ 2017

    Արևոտ 4°C -3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri