foto1
foto1
foto1
foto1
foto1
Առաջիկա տուրեր

Աղցքի պատմաճարտարապետական համալիրը ներառում է 4-րդ դարի կեսերին կառուցված մի դամբարան, ուր ամփոփված են հայոց Արշակունի արքաների աճյունները, ինչպես նաև 5-րդ դարի մի բազիլիկ եկեղեցի` վերակառուցված 19-րդ դարում։ Պատմիչ Փավստոս Բուզանդի (5-րդ դ.) վկայությամբ` Շապուհ Բ Սասանյան թագավորի զորքերը գրավելով Անի-Կամախը` քանդել են այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և «գերեվարել Արշակունի արքաների ոսկորները` չկարողանալով բացել միայն Սանատրուկ արքայի դամբարանը, որը մի հսկայական, անհավատալիորեն ամուր և հնարամտորեն կառուցված շինություն էր»։ Հանգուցյալ թագավորների գերեվարված աճյունները փորձել են տեղափոխել Պարսկաստան` նպատակ ունենալով վհատեցնել հայերին և թուլացնել նրանց հզորությունը։ Սպարապետ Վասակ Մամիկոնյանը (մոտավորապես 4-րդ դ. կես) ճակատամարտում պարսիկներին պարտության մատնելուց հետո, խլել է այդ գողացված մասունքներն ու դրանք վերաթաղել Աղցքում կառուցված նոր դամբարան-եկեղեցում։ Ընդ որում, քրիստոնյա և հեթանոս արքաների ոսկորներն առանձնացվել են. վերջիններս թաղվել են դամբարանի ստորգետնյա հարկում։ Այսպիսով Վասակ Մամիկոնյանը վերականգնել է թագավորության հեղինակությունը։

28,15,0,50,1
600,600,60,1,5000,1000,15,2000
90,300,0,50,12,25,50,1,70,12,1,50,1,1,1,5000

Դամբարանը կանգուն է մնացել մինչև 5-րդ դար` Արշակունյաց տոհմի գահակալության վերջը։ Այն ավերվել է բազմաթիվ ասպատակությունների ու երկրաշարժերի հետևանքով։ Պատմահայր Մովսես Խորենացին հաղորդում է, որ ի վերջո որոշում է կայացվել արքաների ոսկորները տեղափոխել ու ամփոփել Վաղարշապատում (Էջմիածին)։ Իջնելով ստորին հարկ, որը ներկայացնում է մի փոքրիկ կառույց` հյուսիսային և հարավային կողմերում որմնախորշերով, իսկ արևելքում` կիսաշրջանաձև խորանով (աբսիդ), կգտնեք երկու դամբարան, որտեղ ամփոփված են Արշակունի թագավորների ոսկորները։ Դրանք հարդարված են հեթանոսական և քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով։ Աջ` հարավային կողմում պատկերված է աստվածաշնչյան հերոս Դանիելը առյուծների գբում (փոսում), ինչպես նաև խոյերի քանդակներ, որոնք ներկայացնում են Հայաստանի դժվարին կացությունը Սասանյանների ճնշման տակ։ Ձախ` հյուսիսային կողմում պատկերված են զարմանահրաշ առասպելական կերպարներ կամ աստվածներ` թռչունների ոճավորված խորհրդապատկերներով. մի հորթուկ` խաղողի վազերի մեջ, շրջանակի մեջ վերցված մի խաչ` վերնամասում երկու թռչնաքանդակներով և մի որսորդ` երկու շների օգնությամբ վայրի վարազի վրա հարձակվելիս:

Էքսկուրսիաներ Հայաստանում

Նորություններ

flight booking arm

Եղանակը Հայաստանում

Մասամբ ամպամած

5°C

Երևան

Մասամբ ամպամած

Խոնավություն: 76%

Քամի: 11.27 km/h

  • 18 Նոյ 2017

    Արևոտ 13°C 5°C

  • 19 Նոյ 2017

    Մասամբ ամպամած 13°C 3°C

Տարադրամի փոխարժեք (դր)

Հետադարձ կապ

Հասցե:

 

Գորկու 104, Գյումրի,

Հայաստան, 3102

Էլ. փոստ: info@kadr-llc.com

Հեռ:

 

+374 (93) 19 19 61

+374 (93) 19 54 27

+374 (312) 4 09 19

Skype:

kadr-gyumri